Սուրբ Խաչ դպրեվանք
Սուրբ Խաչ դպրեվանք, բարձրագույն դպրոց՝ լիցեյ։ Հիմնվել է 1953 թվականին, Ստամբուլի Սկյուտար թաղամասում։ Հիմնադիր՝ Պետրոս Թյուրապիք։ Սկզբնական շրջանում եղել է գիշերօթիկ վարժարան՝ միջնակարգի և լիցեյի (6-ամյա), աստվածաբանական-ընծայարանի (3-ամյա) բաժիններով։ Ներկայումս իր կրթական և դաստիարակչական գործունեությունը շարունակում է որպես լիցեյ՝ երեք դասարաններով, որոնցում սովորում է 107 աշակերտ։ Դասավանդվում են հայերեն, թուրքերեն, անգլերեն, պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, տարրաբանություն, բնագիտություն։ Հրատարակում է «Փունջ» պարբերականը ։ Ունի սանուց միություն,Արևմտյան Հայաստանում բարենորոգումների ծրագրերն իրագործել տալու նպատակով։ Ներկայումս գործող համայնքային հաստատություններից են Կարագյոգյան սանուց միության Գընալը կղզու կազդուրման կայանը, Թագսիմի մարզական, Շիշլիի մարմնամարզական միությունները, «Սուրբ Փրկիչ» հայոց հիվանդանոցը։ Գրեթե բոլոր վարժարաններին կից գործում են սանուց միություններ։